|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 22-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 12 շենքի (2 հարկանի) տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող «Գայանե Մելքոնյան» ԱՁ հուշանվերների խանութ-սրահի տանիքում (տնօրեն Ա. Մ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.14-ին։ Հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Այրվել են խանութ-սրահի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 60 քմ, մալուխների խուրձ՝ մոտ 5 գմ և վնասվել է առաստաղի մոտ 1 քմ հատված։