|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կօգնի ադրբեջանցիներին՝ Սպիտակ տան օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց պահանջները:
Ըստ Sabah-ի՝ ադրբեջանական ՀԿ-ները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ են սկսել: Սպիտակ տան պաշտոնական կայքի «We the People Petitions» բաժնում տեղադրված ստորագրահավաքի շրջանակներում 100.000 ստորագրություն հավաքելու դեպքում Սպիտակ տունը քննարկման կդնի ադրբեջանական պահանջները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրահանգով՝ ԱԶԿ-ի ենթակառուցվածքներին իրենց ողջ հնարավորություններով ստորագրահավաքին սատար կանգնելու ցուցում է տրվել: