Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում «Տեսչական մարմինների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծն առաջարկվում էր անհետաձգելի ճանաչել, քանի որ կա որոշակի խնդիր՝ տեսչական բարեփոխումների շրջանակում, քաղծառայության մասին օրենքի հետ կապված, կա անհամապատասխանություն, որը առաջարկվում է վերացնել:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ունի ղեկավար, սակայն չի ձևավորում անձնակազմ` նկատի առնելով օրենքների միջև անհամապատասխանությունը: Նա նշեց, որ նախագահի աշխատակազմն ու քաղծառայության ոլորտն ունեն առաջարկություններ, և մեկ օր ժամանակ խնդրեց այդ առաջարկները քննարկելու համար:
Հովիկ Աբարահամյանը արձագանքեց. «Մենք մեկ օր ժամանակ չենք տրամադրի, քանի որ բոլորն էլ ներկա են եղել այդ քննարկումներին, որոշում ենք կայացրել, և այսօր այն ստորագրում ենք: Առաջարկում եմ` եթե խնդիր կա, ապա մի ժամ, երկու ժամ աշխատեք, այդ խնդիրները լուծեք: Եվ այն անհետաձգելի ենք ճանաչում»: