|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել էինք, որ այսօր նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Նրանցից 5-ին ընդունեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը նշեց, որ նախագահականից խոստացել են վճարել իրենց հասանելիք 1 ամսվա աշխատավարձը:
«18 ամսվա փոխարեն մեկ ամսվա աշխատավարձն են վճարում, չգիտեմ` ինչ ասել: Թե ի՞նչ կլինի մեր 17 ամսվա չվճարած աշխատավարձի հետ, չգիտենք: «Նաիրիտ»-ի ճակատագիրը նույնպես անորոշ է»,- ասաց տիկին Հարությունյանը: