|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին նախագահականի մոտ են հավաքվել նաիրիտցիները և սպասում են նախագահի աշխատակազմի ղեկավարի արձագանքին, որ իրենց մի քանի աշխատակիցների ընդունեն նախագահի նստավայրում: Նաիրիտցիների պահանջները երկուսն են՝ վճարել կուտակված աշխատավարձերն ու դադարեցնել աշխատանքից հեռացման վերաբերյալ ծանուցագրերի ուղարկումն իրենց:
«Նաիրիտ»-ի գլխավոր տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը Yerkir.am ի հետ զրույցում նշեց, որ եթե անգամ լինեն աշխատողներ, որ կազատվեն աշխատանքից, իրենք պարտավոր են նրանց դեպքում էլ պահպանել օրենքը:
Հարցին՝ օրենք ասելով` նկատի ունի աշխատավարձերի վճարո՞ւմը, Սաղաթելյանը պատասխանեց. «Այո, օրենքն այլ բան չի պահանջում»:
Հարցին, թե լուրեր կան, որ «Նաիրիտ»-ը պետք է լուծարվի, Սաղաթելյանն արձագանքեց՝ շատ բան կարող են խոսել:
«Տիգրան Սարգսյանի ախպորը 44 մլն կարող են վճարել, մեր ամսական 50-հազարական դրամները չէ՞, որովհետեւ մենք հարիֆ բանվորնե՞ր ենք»,- դժգոհեց նաիրիտցիներից մեկը:
Նշենք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպմանը պատրաստվում է ներկա լինել 7 մարդ: