|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆեյսբուքյան` «Նաիրիտ գործարան» նախաձեռնության «Կամք» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է երկխոսության նոր ձևավորվող կառավարության հետ` պայմանով. «Եթե նոր ձևավորվող կառավարությունը ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու և աշխատակիցների ուշացված աշխատավարձերի վճարման էֆեկտիվ տարբերակներ և ի տարբերություն նախորդ վարչապետի՝ այն չավարտվի ընդամենը չիրականացված խոստումներով, այլ ապացուցվի գործով:
Կարծում ենք՝ ցանկացած խնդրի հնարավոր է հասնել դիվանագիտական երկխոսության ճանապարհով, եթե այն ուղղորդվում է ողջամիտ բանականությամբ:Երկխոսության տարբերակները ներկա պահին վերաբերվում են միայն «Նաիրիտ» գործարանի խնդրի շրջանակներում իրականացվող հրատապ և ընթացիկ խնդիրներին:
Հուսանք, որ այս անգամ այն չի ավարտվի վարչապետի հրաժարականով և ավելի դեգրեսի գնացող տնտեսությամբ»: