|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներն այսօր կեսօրին, հավաքվելով նախագահի նստավայրի մոտ, փորձել են իրենց բողոքը հասցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
2002 թվականից, անհասկանալի պատճառներով, էլեկտրաէներգիայի պարտք է կուտակվել, իսկ գյուղի էլեկտրիկը որոշել է աշխատանքից ազատվելուց առաջ այդ պարտքը բաժանել ըստ իր կամքի` յուրաքանչյուր ընտանիքի վրա «բարդելով» 20-200 հազար դրամ:
Այս մութ պատմությունից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնաժողով, սակայն բնակիչները չեն հավատում հանձնաժողովին: «Այնքան ենք պայքարելու մինչեւ հասնենք արդարության»,- հայտարարել են նախագահականի մոտ հավաքվածները:
Ըստ գյուղացիների` երբ հաշվիչները տներից հանվել ու տեղադրվել փողոցում` բարձր տեղում, միայն էլեկտրիկն է բարձրացել այնտեղ եւ ասել, թե ինչքան հոսանք են սպառել, իսկ իրենք այդ գումարները պատրաստակամորեն մուծել են: Գյուղացիները ցույց են տվել նախորդ տարիների մուծումների անդորրագրերը, որտեղ նշված չէ, որ նրանք պարտք ունեն: