|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր վարչապետը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երեւանում կազմակերպված` ութ ոլորտների ղեկավարների կլոր սեղանին: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին` հնարավո՞ր է գազի գինը բարձրանա, վարչապետը պատասխանեց. «Եկեք` խոսակցություններով չուղղորդվենք»:
Հարց հնչեց նաև «Նաիրիտ»-ի վերաբերյալ` թե ինչպե՞ս կգնահատի Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը գործարանի հարցում: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է գնահատեմ այդ տարիները: Մենք պարզապես փորձելու ենք առկա խնդիրներին լուծում տալ: Մեր խնդիրն է ոչ թե նայել անցյալին, այլ նայել ապագային»: