|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գազպրոմն» արդեն ստորագրել է Հայաստան առաքվող գազի նոր գնի վերաբերյալ պայմանագիրը եւ այն ստորագրության է ուղարկել է Հայաստան` «ՀայՌուսգազարդ»-ին:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հայկական կողմը դեռ չի ստորագրել պայմանագիրը, քանի որ այն դեռ չի ստացել:
«Գազպրոմ»-ից նաեւ տեղեկացրել են, որ գազի նոր գնի վերաբերյալ մանրամասներ կներկայացվեն երկու կողմերի կողմից պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։
Ներկայումս Հայաստանը 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում 180 դոլարով, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, նոր պայմանագրով Հայաստանի համար 1000 խմ գազի գինն ամրագրվել է 200 դոլարի սահմաններում։