|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլը հոշոտել էր նույն գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանին: Կնոջը նախօրեին վիրահատել են. գրեթե 4 ժամ է տևել վիրահատությունը:
«Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կնոջ վիճակն այժմ կայուն է: «Կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և այսօր անջատել են արհեստական շնչառության սարքը. նա ինքնուրույն է շնչում»,- ասաց նա:
Ի դեպ, կնոջ գիտակցությունը տեղն է: