|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքացի Արմինե Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արմինե Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 հազ. ԱՄՆ դոլար կաշառք՝ իր բնակարանի հարկադիր աճուրդը տևական ժամանակով հետաձգելու համար:
Քաղաքացի Արմինե Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: