|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Սանիտեք»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով. այսօր լրագրողներին ասաց «Սանիտեք» ընկերության սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Մենք հետևում ենք պայմանագրի կետերին, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան են: «Սանիտեք»-ի աշխատանքը մշտադիտարկվում է քաղաքապետարանի կողմից»,- ասաց նա և հավելեց, որ իր և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները ևս գործնական են:
Տնօրենը նշեց նաև, որ իրենց ծախսերն ամեն ամիս նախորդից տարբերվում են: «Գումարի մասին պետք է քննարկում ունենանք քաղաքապետարանի հետ: Գումարները ծախսվում են ոչ միայն աշխատավարձի վրա, այլ նաև աշխատակիցների մեքենաների ապահովագրության: Ապահովագրություն, վառելիք, տեխսպասարկում, վարչական ծախսեր, անհատական հարկեր, ավելացված արժեքի հարկ... Այս ամենը գումար է ենթադրում»,- ասաց Նիկոլաս Թավիլը: