|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեր աղբյուրները վկայում են, որ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող ՀՀ նախագահի ինքնաթիռը պայթեցնելով:
Օպերացիան լավ մշակված է եղել, սակայն Իսպանիայից Հայաստան եկած Արթուր Վարդանյանը սխալ է թուլ տվել, նա հանդիպել է մեկին, որին չպետք է հանդիպեր ու հայտնվել է ԱԱԾ հսկողության դաշտում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: