Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ տեղի ունեցած` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 10 մլն 378 հազար 465 ԱՄՆ դոլար: Նշենք, որ այս տարվա ցուցանիշը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ցուցանիշներից. 2014 թվականին հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 ԱՄՆ դոլար, իսկ 2013-ին՝ 22 մլն 661 հազար 371 դոլար: Տեղեկացնենք, որ այս տարվա`«Մեր տունը» խորագրով հեռուստամարաթոնի նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող` Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող բազմազավակ ընտանիքներին:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց` թեպետ հանգանակությունների արդյունքում հավաքված գումարների նվազման միտում կա, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, հանգանակություն անողներն են շատացել: «Նվազման միտում` քանակական առումով, այո՛, կա, բայց, մյուս կողմից, եթե տեսնենք մասնակիցների թիվը, փոքր նվիրատվություն անողների թիվը, կարձանագրենք, որ այստեղ բավականին խոստումնալից դինամիկա է նկատվում»,- ասաց նա:
Ի դեպ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հանգանակությունների արդյունքում հավաքված գումարի նվազումը կապեց ճգնաժամային երևույթների հետ: «Տեսնենք, միգուցե ժամանակի ընթացքում այս ճգնաժամային երևույթներն էլ մեղմվեն, ու ավելի շատ գումար հանգանակվի»,- հույս հայտնեց նա:
Բաբայանի խոսքով` հեռուսամարաթոնների կարևորությունը ոչ միայն գումարների հանգանակության մեջ է, այլ նաև այն փաստի, որ աշխարհի հայությունը միավորվում է գաղափարի շուրջ: «Հավաքված գումարը գուցե ամբողջությամբ չփակի այդ ծրագրի արժեքը, բայց, ընդհանուր առմամբ, հիմնադրամի և հեռուստամարաթոնների կարևորությունը միայն գումարի մեջ չէ. սա ևս մի միջոցառում է, որը համայն հայությանը ինչ-որ պահի միացնում է: Սա միայն ֆինանսական միջոցառում չէ»,- ընդգծեց նա: