|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Կրոկուս»-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլլոն կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի, առաջին ալիքով ցուցադրվել է ՌԴ ԱԴԾ-ի համապատասխան տեսանյութը՝ ահաբեկիչների հարցաքննությամբ, գրում է ТАСС-ը։
«Սայֆուլլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։
«Կրոկուս»-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող մեկ այլ անձ խոսել է Ուկրաինայի սահմանը հատելիս խոստացված օգնության մասին։
«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև։ Հետո ասել է ՝ «Զանգիր ինձ, հետո ես կասեմ, թե ինչ անես»», - պատմել է մեղադրյալը: