|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հրաժարվել են ընդունել Ուկրաինայի մասնակցությունը Մոսկվայի մերձակայքում՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը: Նախարարների հայտարարության մեջ նշվում է, որ G7-ի երկրները կտրականապես մերժում են ուկրաինական կողմին ահաբեկչության մեջ մեղադրելու՝ ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսն ավելի վաղ հայտարարել է, թե Կրասնոգորսկի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատու է բացառապես «Իսլամական պետություն» խմբավորումը։ Բացի դրանից, ԿՀՎ տնօրենը խիստ կասկածում է, որ ահաբեկիչները փորձել են անցնել Ուկրաինայի սահմանը։