|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդները կիրակի կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցների սահմանումը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հանդիպումը կանցկացվի առցանց ձեւաչափով եւ երկրներին հնարավորություն կտա ցանկացած պատժամիջոցային փաթեթ մշակել, ընդգծել է աղբյուրը:
Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդերը կիրակնօրյա վիրտուալ հանդիպումը կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: