|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի քանի սենատորներ Սենատ են ներկայացրել «Մեծ Յոթնյակի» վեհաժողովներին Ռուսաստանի մասնակցության դեմ բանաձևի նախագիծ. այս մասին գրում է Известия-ն՝ նշելով, որ փաստաթուղթը կոչված է խոչընդոտել Ռուսաստանին «Յոթնյակի» մոտակա վեհաժողովին հրավիրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը:
Հստակեցվում է՝ նախագծում քննադատության է ենթարկվում «ամերիկյան զորքերին և դեմոկրատական երկրների ինքնիշխանությանն ուղված ռուսական սպառնալիքների դեմ պայքարելու փոխարեն» Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի ձգտումը:
Այս առնչությամբ բանաձևում, մասնավորապես, նշվում է.
«ԱՄՆ Սենատը դեմ կլինի Ռուսաստանին երկրորդ անգամ ընդունել, մինչ վերջինս չի դադարել Ուկրաինայի, մեր դաշնակիցների և Միացյալ Նահանգների դեմ կործանարար գործողությունները»։