|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի երկու սենատոր հայտարարել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ օրինագծի մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazetekarinca.com կայքը:
Դեմոկրատ Էդվարդ Մարկին և հանրապետական Ռոն Ուայդենը Սենատ են ներկայացրել թուրքական կառավարության կողմից լրագրողների, քաղաքական գործիչների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ օրինագիծ: Օրինագծում պահանջվում է դադարեցնել կարծիքի արտահայտման համար ձերբակալություններն ու ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:
«ԱՄՆ-ը տեղ չունի ազատությունները սահմանափակող կառավարությունների կողքին: Թրամփը պաշտպանում է Էրդողանին, որը լուռ է մնում մարդու իրավունքների խախտումների հարցում: Ամբողջ աշխարհն ուշադրություն է դարձնում Թուրքիայի՝ Սիրիայում սկսած ռազմական գործողություններին, սակայն չի անդրադառնում այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը»,- հայտարարել է հանրապետական Ուայդենը:
Իսկ հանրապետական Մարկին էլ նշում է, որ Թրամփը պետք է չեղարկի Էրդողանին ուղղված հրավերը:
Նշենք, որ Թրամփ-Էրդողան հանդիպումը նախատեսվում է ժամը 20:00-ին Սպիտակ տանը: