|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել եմ հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել եմ 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը: