|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի պաշտոնական ծրագիրը. հայտնում է ТАСС-ը:
Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները սկսել են նեղ կազմով բանակցությունները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ գործունեությունը` դրա տարբեր դրսևորումներում, հիմնական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը, և ընդհանուր վիճակը, որը ստեղծվում է կազմակերպության անդամ երկրների սահմաններին։
Նա նաև նշել է, որ նիստը կավարտվի համատեղ փաստաթղթերի ստորագրմամբ: