կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 16:04
Հասարակություն

Ադրբեջանի համար զորավարժությունները միայն առիթ են. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի համար զորավարժությունները միայն առիթ են. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղ է եղել, սակայն, անյուամենայնիվ, կրակոցներ հնչել են: «Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ կան, բայց ամեն ինչ վերահսկվում է: Որոշակի ժամ չկա կրակոցների համար, միշտ էլ կրակում են: Ընդհանրապես` գիշերն ավելի են ակտիվանում` հաշվի առնելով այն, որ լավ չի երևում»,- նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմի ակտիվությունը գուցե կապված է Հայաստանում անցկացվող «Շանթ 2015» զորավարժությունների հետ, մեր զրուցակիցը նշեց, որ դրանք բացարձակապես կապ չունեն: «Զորավարժությունները միայն առիթ են: Ադրբեջանը, որպես ֆաշիստական պետություն, նման ագրեսիվ քաղաքականություն է դրսևորում»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Բաբայանն անդրադարձավ նաև Ադրբեջանում իրականացվող զորավարժություններին: «Ես կարծում եմ, որ դա պլանավորված է եղել, որևէ անմիջական կապ չկա մեր զորավարժությունների հետ: Իհարկե, նրանք զորավարժությունները միշտ անցկացնում  են և չեն թաքցնում, որ այդ ամենը ուղղված է մեզ. նրանք, որպես ռեալ թշնամի, հենց մեզ են դիտարկում, բայց, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ սա ինչ-որ յուրահատկություն է հաղորդում Ադրբեջանի գործողություններին, խախտումներին»,- ասաց նա: