|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Լիբանանի խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն՝ ընտրությունները հետաձգվել են Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև պատերազմի պատճառով։
Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) տեղեկացմամբ՝ մարտի 9-ին օրենսդիրներն ընտրությունների հետաձգման շուրջ քվեարկել են 76 կողմ, 41 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի 13 անդամից բաղկացած դաշինքը քվեարկել է երկարաձգման օգտին։
Հակամարտությունն Իսրայելի հետ պատճառ է հանդիսացել ավելի քան կես միլիոն մարդու տեղահանման, ինչն էլ դժվարացրել է քվեարկության կազմակերպումը երկրի մեծ մասում:
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։