Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո, համացանցում ստորագրահավաք է սկսվել երկիրը ֆրանսիական մանդատի տակ դնելու համար. ստորագրահավաքը կարճ ժամանակում հավաքել է 53 հազար ստորագրություն։
«Ավաազ» ինտերնետային կայքում տեղ գտած «Լիբանանը 10 տարով թող ղեկավարվի Ֆրանսիայի կողմից» վերնագրով շարժման հայտարարության մեջ նշված է. «Լիբանանի իշխանությունները, երկրի անվտանգության և կառավարման հարցում բավական անհաջող են։ Ծնկի իջած համակարգի, կոռուպցիայի և ահաբեկչության պատճառով երկիրը հասել է իր վերջին շնչի մակարդակին։ Լիբանանում դարձյալ լավ և կայուն սկիզբ դնելու համար ֆրանսիական տիրապետության տակ անցնելու անհրաժեշտության հարցում վստահ ենք»։
Նշենք, որ Լիբանանը 1920-45 թթ. գտնվում էր ֆրանսիական մանդատի տակ։ Պայթյունից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնտը մեկնել էր Բեյրութ։