Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-09 14:26
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է երկրի առնչությունը Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա գրոհներին

Իրանի ԱԳՆ-ն հերքել է երկրի առնչությունը Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա գրոհներին

Իրանը որևէ առնչություն չունի Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա անցյալ շաբաթ իրականացված գրոհների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նա նշել է, որ «Իրանի տարածքից որևէ հարձակում չի սկսվել» այդ երկրների վրա։

Բաղային նաև նշել է, որ հարձակումներից մի քանիսը կարող էին «բեմադրված» լինել։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ թշնամին կարող է որոշակի հարձակումներ կազմակերպել՝ մեր և այլ երկրների միջև սեպ խրելու համար», - հավելել է դիվանագետը։