|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն ենթադրում է վարչարարության բարելավման ու արդիականացման ընդարձակ համակարգ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նրան՝ ասելով, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ հազարավոր ՓՄՁ-ներ են փակվում: Պատգամավորը խնդրեց իրեն հայտնել, թե որքան ՓՄՁ է փակվել մեկ տարվա ընթացքում:
Փոխնախարարը նշեց, որ այս պահին չունի տեղեկատվություն, թե որքան ՓՄՁ է փակվել: Սակայն հավելեց, որ փակված ՓՄՁ-ների կողքին նաև նորերն են բացվում, կամ մի ՓՄՁ կարող է դադարեցնել մի տեսակի գործունեությունը և բացել նոր ընկերություն, և այլն:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ շատ ՓՄՁ-ներ փակվում են, որովհետև չեն դիմանում հարկային ճնշումներին: Պատգամավորը խնդրեց իրեն տրամադրել տվյալներ, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան ՓՄՁ է փակվել, որքան նոր ՓՄՁ է բացվել, որպեսզի դրանց տարբերությունից պարզ դառնա ոլորտի նկարագիրը: