Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հետագա աշխատանքի հիմնական գերակայություններից մեկը նշեց այն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պետք է ավելի ակտիվ աշխատի՝ ԱՄՆ քաղաքականությունը հստակեցնելու ուղղությամբ: «Շատ հայեր, ում հետ շփվելու առիթ եմ ունեցել, ասում են, թե դժվար է գտնել ԱՄն պաշտոնական ուղերձները լսելու հնարավորություն, ուստի մենք կուսումնասիրենք, թե ինչ ուղիներով ես կամ դեսպանատան անձնակազմը կարող ենք տարբեր լսարանների համար հստակեցնել ամերիկյան քաղաքականությունը»,- ասաց Ռիչարդ Միլսը: Դեսպանը մատնանշեց ԱՄն քաղաքականության այն ուղղությունները, որոնք առնչվում են Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններին: Միլսը խոստովանեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ` այս պահին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան քաղաքական սուր տարաձայնություններ, մասնավորապես Ուկրաինայի ու Սիրիայի հարցով: Միաժամանակ ԱՄՆ-ը համագործակցության ընդհանուր եզրեր է գտել Ռուսաստանի հետ Իրանի միջուկային ծրագրի հարցում, ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակներում: Դեսպանը մեջբերեց պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի խոսքերը, առ այն, որ ԱՄՆ-ը ժխտում է Մոսկվայում տարածված այն մոտեցումը, թե Վաշինգտոնը ցանկանում է տեսնել թույլ Ռուսաստան, հակառակը, ԱՄՆ-ի ուզածը ամուր ժողովրդավարական Ռուսաստանի զարգացումն է:
Ըստ դեսպանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը չի կարող շարունակվել, եթե Ռուսաստանը «անարգում է միջազգային իրավունքի նորմերը և պատառներ է պոկում հարևան երկրից»: «Մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով ու պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունն ավելի շատ է, բայց շատ հայեր նաև կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չպետք է բացառեն Հայաստանի փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- ասաց դեսպանը: