|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի Հայ դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակները համատեղ, սույն թվականի հունիսի 4-ին` ժամը 11:00-ին, «Ռուս հայկական համագործակցություն» կազմակերպության մամլո սրահում կազմակերպում են կլոր-սեղան քննարկում՝ «Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում» թեմայով:
Կլոր սեղանին մասնակցելու են հրավիրված ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ, վերլուծաբաններ ինչպես նաեւ հայկական թեմաները լուսաբանող ռուս փորձագետներ: Կլոր սեղանի ընթացքում լրագրողական տեսանկյունից կներկայացվեն ու կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունները տնտեսական, ռազմաքաղաքական ու մշակութային ուղղություններով լուսաբանելու, միմյանց հետ համագործակցելու մեխանիզմները:
Մոսկվայի Հայ Դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
Մոսկվա 04.06.2018