|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․
«Համոզված եմ՝ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարիք ունի օբյեկտիվ լուսաբանման։
Ընդ որում, Սփյուռքի բոլոր օջախներն առանց բացառության։ Ամենուրեք նկատվում է կամ ինֆորմացիայի լրջագույն բացակայություն, կամ դեզինֆոռմացիա։
Այդ նպատակով տեղին կլինի հանրային հարգանք վայելող, գրագետ, թեմային ծանոթ, օբյեկտիվությունը պահպանած անձանց այցերը և հանդիպումները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ստվար խմբերի հետ։ Սեփական փորձով եմ ասում. տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է...
հ.գ. զուտ այն ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը (իհարկե, ոչ միայն Սփյուռքից...) ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին և անգրագետ մեկնաբանություններին, արդեն բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը։ Այդ բացը պետք է լրացնել որակյալ կոնտենտով։ Հասկանում եմ նաև, որ ասածս շատ աշխատատար է և բարդ իրագործելի՝ հատկապես, որ գործող իշխանություններին դա բացարձակ ձեռնտու չէ»։