|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Բելառուսի ԱԳՆ-ն հաստատել է կարծիքն այն մասին, որ ռուսական ավիաբազայի տեղակայումը երկրում անիմաստ է. հայտնում է Газета.ру-ն:
«Ներկայիս իրավիճակում, երբ կան մի շարք այլ հարցեր, որոնք արագ օպերատիվ որոշում են պահանջում, այդ թվում` ուկրաինական ճգնաժամը և իրավիճակը Սիրիայում, մեզ թվում է, որ կարիք չկա խոսել Բելառուսում բազա տեղակայելու մասին»,- հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը։
Ավելի վաղ նման կարծիք հայտնել էր Բելառուսի ՊՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին հանձնարարել էր Բելառուսում ռուսական ավիաբազայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել: