|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օրեր առաջ «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ֆրանսիայի քաղաքացի` 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:
Բժշկական կենտրոնից yerkir.am-ին հայտնեցին, որ երեխան Սևանա լճի մոտ քարի վրա իրեն լուսանկարել է, արդյունքում` մի քանի մետր գլորվել է ներքև: Հիվանդանոցում երեխային ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել և խորհուրդ տվել տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հետաքրքրվեց երեխայի առողջական վիճակով, սակայն մեզ հայտնեցին, որ իրավասու չեն տեղեկություն տալ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ: