|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արդեն հայտնել ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի պաշտոնական կայքում ներկայացվել են հանդիպման մանրամասները:
Այսպիսով` Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սիրիային ցուցաբերած անգնահատելի օգնության, երկրի միասնությանը և անկախությանը աջակցելու համար: Նա նաև նշել է, որ ահաբեկչության նկատմամբ հաղթանակն անհրաժեշտ է Սիրիայում քաղաքական կարգավորման համար:
Նշենք, որ, հաղորդագրության համաձայն, Ասադը մեկնել է Մոսկվա ՌԴ-ի խնդրանքով: