|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Թուրքական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայում կայացած մի համաժողովի ժամանակ ժխտել էր Հայոց ցեղասպանությունը` ասելով, որ այն «միջազգային սուտ է»: Հայ-շվեյցարական հիմնադրամն էլ Դողու Փերինչեքի այդ հայտարարությունից հետո հայց էր ներկայացրել դատարան, և շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր էր ճանաչել:
2013-ին Փերինչեքն այս գործով մտել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ ոտնահարված է ազատ խոսքի` իր իրավունքը: Դատարանի ստորին պալատը վճռել էր, որ Փերինչեքի արտահայտությունները «ազատ խոսքի շրջանակներում են»:
Հայտարարությունը սպասվում է Գրինվիչի ժամանակով 09:45-ին: Սպասվում է նաև, որ վճռի հրապարակման ժամանակ կլինեն հայ և թուրք համայնքների ներկայացուցիչներ: