|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում երկրորդ նախագահը խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին:
Մելիքյանի բնորոշմամբ` երկրորդ նախագահն ընդամենը կարծիք է հայտնել: «Կգտնվեն մարդիկ, ովքեր կկիսեն Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, բայց հասարակության և քաղաքական ուժերի հիմնական մեծամասնությունը այդ կարծիքը չի կիսի։ Նրանք, ովքեր տրամաբանություն և ճշմարտություն կտեսնեն Քոչարյանի խոսքերում, կկիսեն նրա կարծիքը, սակայն կարծում եմ՝ փոքրամասնություն կլինեն այդ մարդիկ»,- ասաց Գագիկ Մելիքյանը։
Պատասխանելով դիտարկմանը, թե ըստ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կստեղծվի միակուսակցական համակարգ, ՀՀԿ-ականը հայտարարեց. «Ես համակարծիք չեմ, նման նախագիծը լայն հնարավորություն է տալիս բազմակուսակցականության զարգացմանը և մրցակցությանը, որը ԱԺ ձևավորման հարցում, ժողովրդավարության առումով, ավելի առաջադիմական ճանապարհ է»։