|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Այլ երկրներն արդեն մեկ տարուց ավելի է սիրիական տարածքում հարվածներ են հասցնում` առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի եւ սիրիական իշխանությունների պաշտոնական խնդրանքի: Մենք նման խնդրանք ունենք եւ մտադիր ենք պայքարել հենց ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ասել է ՌԴ նախագահը:
Սիրիական «Սանա» պետական գործակալության տվյալներով ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» «որջերին» Ռաստանայում, Թել Բիսում, Զաֆարանիում, Թուլուլ ալ Հումրեում, Այդինում, Դեյր Ֆուլեում եւ Սալամիում:
Մինչդեռ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ ավիահարվածների հետեւանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում` երեխաներ: Նրանք նշել են, որ ավիահարվածների թիրախ հանդիսացող եւ ոչ մի բնակավայր ԻՊ-ի կողմից չի վերահսկվում: