|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Քաղաքակրթությունն այսօր կրկին որոշիչ սահմանի վրա է, նորից պատերազմ է մղվում Ռուսաստանի դեմ, բայց երկիրը կկարողանա ապահովել իր անվտանգությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում:
«Այսօր քաղաքակրթությունը կրկին որոշիչ սահմանագծին է: Մեր հայրենիքի դեմ հերթական անգամ իսկական պատերազմ է սանձազերծվել, բայց մենք հետ ենք մղել միջազգային ահաբեկչությունը, պաշտպանելու ենք Դոնբասի բնակիչներին և ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամ, թշնամի ժողովուրդներ չկան՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես մոլորակի մարդկանց ճնշող մեծամասնությունը, ցանկանում է «ապագան տեսնել խաղաղ, ազատ ու կայուն»։