|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին:
Վերջիններս տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Քաղաքացի Մուրազ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: