|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ամենևին չի կարելի բացառել, որ «ՀԷՑ»–ի վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը։ Ինչպես հայտնի է, «ՀԷՑ»–ը գնելու հայտ է ներկայացրել օֆշորային «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդը»։ Այս ընկերության հիմնադիրը կրկին օֆշորային «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդն» է, որը իր հերթին հիմնադրվել է «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» էլի օֆշորային ընկերության կողմից։
Եվ ահա «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդի» երեք հիմնադիրներից մեկը Հանս-Յորգ Ռուդլոֆֆ անուն ազգանունով անձն է, որը, ըստ «Կոմերսանտի», 2006-2013 թվականները եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ և ըստ «Finacial Times»–ի` համարվում է Պուտինի ամենավստահելի «արևմտյան բանկիրը»։
Երեք տնօրեններից մյուսը, ինչպես արդեն հրապարակվել է մամուլում, «Ֆորա-բանկի» տնօրենների խորհրդի անդամ Սինան Բոդմերն է։ «Ֆորա-բանկը» ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» սեփականությունն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։