|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում վերանորոգում են հայտնի ճարտարապետներ տված Պալյան ընտանիքի գերեզմանատունը:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքների շրջանակում կկառուցվի նաև Պալյանների հիշատակին նվիրված հուշարձան:
Ուսքուդարի Սուրբ Խաչ գերեզմանատան տարածքում գտնվող ընտանեկան գերեզմանատունը կվերանորոգվի Թուրքիայում գործող Հայ ճարտարապետների և ինժեներների միության և Անուշավան Հրաչ Քըրմըզըյանի աջակցությամբ:
Անցյալ ամիս Քարթալի քաղաքապետարանին պատկանող շինարարական տարածքում հայտնաբերված` Կարապետ Պալյանի գերեզմանի համար ևս կկառուցվի հուշարձան-գերեզմանաքար, որը նույնպես կկցվի վերանորոգված գերեզմանատանը:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 18-ին: Արարողությանը մասնակցել են ճարտարապետներ Ժան Գավրիլոֆը, Նազար Բինալթւն և Դավիթ Այնալըն:
Նախատեսվում է, որ գերեզմանատան վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016 թվականի մայիսին:
Անուշավան Հրաչ Քըրմըզըյանը «Ակօս»-ի հետ զրույցում ասել է, որ Սուրբ Խաչ գերեզմանատուն այցելության ժամանակ տեսել է Պալյանների գերեզմանատան անխնամ վիճակը և որոշել ստանձնել վերանորոգման աշխատանքները: Նա դա իր պարտքն է համարում Պալյանների հանդեպ, նաև` այդ բարեգործության միջոցով ցանկանում է օրինակ ծառայել մարդկությանը:
Քըրմըզըյանը հայտնել է նաև, որ ցանկանում է քարտեզ ստեղծել, որում կտեղանշվեն Պալյանների կառուցած ճարտարապետական կառույցները: