|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի վերելակը խափանվել է (2-3-րդ հարկերի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Կ. Գ.-ին դուրս են բերել արգելափակումից:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: