|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աննա Գորոյանի «Բժիշկը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գորոյանը նշեց, որ ֆիլմը մի բժշկի մասին է, ով Չեչնիայի պատերազմի ժամանակ բուժում է թե՛ զինվորներին, թե՛ հրամանատարներին:
«Գրոզնիից բոլորը փախչում էին, իսկ բժիշկը հաստատակամորեն շարունակում է աշխատել: Բժշկի համար կապ չունի` ում է բուժում, բոլորն ուղղակի վիրավոր են նրա համար: Նրան ընկերները համոզում են լքել քաղաքը, գնալ ընտանիքի մոտ, որոնք պատերազմը սկսվելուն պես փախել էին Գրոզնիից: Երբ վերջապես Միխայիլը որոշում է հեռանալ երկրից, այդ գիշեր նրա տուն են բերում մի վիրավոր հրաձիգի»,- պատմեց Գորոյանը` հավելելով, որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա. «Ֆիլմի կերպարները բոլորն էլ իրական են, մեկի մասին թերթում եմ կարդացել, մյուսի մասին հարազատներս են պատմել»:
Ռեժիսորը նշեց, որ սա իր դիպլոմային աշխատանքն է, առաջին կարճամետրաժ ֆիլմը: «Ես էլ եմ ապրել Գրոզնիում, բայց պատերազմի ժամանակ տեղափոխվել ենք Կրասնոդար: Ֆիլմի միջոցով ուզում էի իմ բաժին ճշմարտությունն ասել»,- ասաց նա: