Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 12:34
Իրավական

Նոր Արեշում դաժան սպանության մեջ կասկածվողը կոնֆլիկտներ է ունեցել սպանվածի հետ

Նոր Արեշում դաժան սպանության մեջ կասկածվողը կոնֆլիկտներ է ունեցել սպանվածի հետ

Արդեն հայտնել ենք, որ երեկ Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած դաժան սպանությունը կատարելու կասկածանքով Բավրա անցակետից ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գագիկ Ղ.-ն: Yerkir.am-ի տեղեկություններով ՝ հայտնաբերվելու պահին քաղաքացին եղել է ոգելիչ խմիչքի ազդեցության տակ:

Մեր տեղեկություններով՝ կասկածյալը երկու անչափահաս երեխաների հայր է,  մի քանի ամիս է, ինչ վերադարձել է ՌԴ-ից` սպասարկման ոլորտի բիզնեսով էր զբաղվում:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  տարիներ առաջ Գագիկը կոնֆլիկտ է ունեցել Վաղարշակի դուստրերի հետ, որին միջամտել է հայրը: Ասում են, իբրև թե տղամարդիկ այն աստիճանի են վիճաբանել, որ Գագիկը սպառնացել է, թե Երևանում որտեղ տեսնի՝ հաշվեհարդար կտեսնի հետը:

Մեր տեղեկություններով`  սպանված Վաղարշակ Ասոյանն արծաթագործ էր: Նա  առողջական խնդիրներ ուներ. տևական ժամանակ բուժում էր ստացել Գերմանիայում: Նրա դեմ տարիներ առաջ էլ մահափորձ էին կատարել:

Թե ի՞նչն է եղել սպանության դրդապատճառը, և արդյո՞ք հենց ձերբակալված անձն է կատարել այն, կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հոդվածների հատկանիշներով: