|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է. հայտնում է ԳԱԼԱ-ն:
Թատերական հրապարակում արդեն 5-րդ օրը նստացույց իրականացնող գյումրեցի ակտիվիստներին իրենց աջակցությունն են հայտնում քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ, ովքեր ամեն օր` ժամը 18:00-ին, հավաքվում են Թատերական հրապարակում, մասնակցում հանրային քննարկման, ծանոթանում գյումրեցի երիտասարդների նախատեսած բողոքի գործողություններին ու մասնակցում դրանց:
Երեկ երեկոյան գյումրեցիներն իրենց բողոքն արտահայտելու համար ընտրել էին նոր տարբերակ` քայլել քաղաքի մի ծայրից մյուս ծայրն ու կոչ անել Գյումրու բնակչությանը` միանալ իրենց պայքարին: Բողոքի քայլերթը երեկ ուշ երեկոյան Գյումրիում այնքան ծավալվեց, որ Շիրակի մարզի ոստիկանությունը ստիպված եղավ կրկնակի ավելացնել ոստիկանների թիվը: Քաղաքի տարբեր հատվածներից մարդիկ մեքենաներով միացան ակտիվիստների ցույցին, որոշ խանութների, սրճարանների աշխատակիցներ այդ ժամին փակեցին իրենց սպասարկման օբյեկտներն ու միացան ակցիային:
Մանրամասն` ԳԱԼԱ-ի տեսանյութում