կարևոր
2230 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-24 11:16
Քաղաքական

Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի․ Աժ-ն վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի․ Սամվել Կարապետյան

Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի․ Աժ-ն վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի․ Սամվել Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հրապարակել են նրա նամակի 5-րդ մասը։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին 

Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի: Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: 

Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ՝ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը և այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ: 

Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող  թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները: 

Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած՝ զզվելի, տհաճ է: 

Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: 

Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել՝ ես Հայ եմ, բառերը: 

Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու: 

Պայքարելու ենք։

Շարունակելի...»։

Մաս 1-ինն՝ այստեղ:

Մաս 2-րդն՝ այստեղ:

Մաս 3-րդն՝ այստեղ։ 

Մաս 4-րդն՝ այստեղ։