|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
Ինչպես հայտնի դարձավ Yerkir.am-ին, ակցիային, որ տեղի է ունեցել քաղաքապետարանի գիտայգում, մոտ 50 հոգի է մասնակցել: Սակայն եկել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Կապանի քաղաքապետը, որոնց ներկայությունից ահաբեկվել են ցուցարարները և ցույցը ցրվել է:
Կապանցի Քնար Սրվանձտյանը Yerkir.am-ին հայտնեց, որ այս պահին պրոյեկտորի միջոցով փորձում են ցույց տալ, թե ինչ է կատարվում Երեւանում, սակայն քաղաքապետարանն ամեն կերպ խոչընդոտում է: Նրանք նախ արգելել են տեղադրել էկրանը, ապա հրաժարվել են հոսանք տրամադրել:
Այս պահին ակտիվիստները փորձում են այլ տեղից միացնել պրոյեկտորը: