|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկուշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում մի քանի հազար մարդ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին վերջին որոշման. գրում է Reuters-ը:
Կայքը նշում է, որ մոտ 5000 ցուցարար բողոքի երթով հասել է նախագահի նստավայր, բայց, հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, նստացույց սկսել՝ փակելով երթևեկությունը:
«Բողոքի ցույցը, որը կազմակերպվել է քաղաքական որևէ կուսակցական պատկանելություն չունեցող ակտիվիստների կողմից, սկսվեց այն բանից հետո, երբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, անցած շաբաթ ընդունվեց էլեկտրաէներգիայի սակագինը 17-ից 22 տոկոս բարձրացնող որոշում, որը գործելու է օգոստոսի 1-ից»,-տեղեկացնում է պարբերականը` հավելելով. «3,2 միլիոն բնակչությամբ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքով ծանր հարված էր արդեն ստացել,ինչն էլ, իր հերթին վնասել էր արտահանմանն ու Ռուսաստանում հայ աշխատողների դրամական փոխանցումներին»: