|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը yerkir.am-ին հայտնեց, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով: Դեպքի վայրում է օպերատիվ քննչական խումբը՝ մարզի վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: