|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:40-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերք ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում գտնվող «Արծվի թեւ» կոչվող տարածքի հետնամասում գտնվող այգում փայտյա կիսակառույց տաղավարի մոտից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Mercedes մակնիշի 34 CZ 128 համարանիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ մահացածը Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Հարությունյանն է: Նա տաքսու վարորդ էր: Նշված վայրում հայտնաբերել են նաեւ արյունոտված ու պատառոտված շապիկ եւ այլ իրեր:
Ըստ տեղեկությունների` հայտնաբերվել է նաեւ դանակ, որը քննիչի կողմից առգրավվել է: