|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Նորք-Մարաշում եկեղեցու հարևանությամբ, լայն թափով մի գեղեցիկ, սպիտակ առանձնատան շինարարություն է ընթանում: Տարածքում ապրողները մեզ փոխանցեցին, որ այն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինն է: Մարզպետը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց նոր առանձնատուն կառուցելու մասին լուրերը: Աշոտ Ղահրամանյանը տներ և տարածքներ ունի ոչ միայն Երևանում, այլև Արմավիրի մարզում, հսկա գոմեր՝ հայրենի գյուղում: Ի դեպ, վերջին շրջանում մարզպետը չի իջնում լրատվմիջոցների էջերից:
Մեր տեղեկություններով, նրա գործունեության վերաբերյալ Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել, որպեսզի ստուգեն՝ արդյոք առկա է պաշտոնական դիրքի չարաշահում, թե ոչ: Առայժմ հայտնի չէ՝ իրավապահներն ինչպես կվարվեն այդ ահազանգերի հետ, նյութերը կուղարկէսյ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում նրա եղբորորդին, թե 66-ամյակը բոլորած մարզպետին կուղարկեն թոշակի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։