|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանում բացվել է ծանոթությունների պաշտոնական կայք` Hamsan:
Կայքը ղեկավարում է Իսլամական զարգացման կազմակերպությունը, որ քարոզում է իսլամական կենսակերպ:
Կայքի վրա աշխատում է շուրջ 100 մարդ: Առայժմ այն կգործի միայն Թեհրանում, ապա կտարածվի ողջ երկրով մեկ:
Կայքի օգտատերերը պետք է կայքում ներկայացնեն ընդհանուր տվյալներ, օրինակ` քաշ եւ հասակ:
Բացի այդ, պետք է գրել` ինչ են աշխատում ծնողները, ինչպես նաեւ` ընտանեկան կարգավիճակը:
Հետաքրքրությունների, երաժշտական ճաշակի կամ սիրած կինոների մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ի տարբերություն սովորական ծանոթությունների կայքերի, այստեղ օգտատերերը չեն կարող տեսնել պոտենցիալ զուգընկերների տվյալները, անգամ լուսանկարները, քանի որ, ըստ իշխանությունների, դա ամոթ է:
Միայն կայքի աշխատակցիներն են տեսնելու այդ ինֆորմացիան եւ հենց իրենք էլ փորձելու են կազմել համապատասխան զույգեր:
Ի դեպ, իշխանություններն այս քայլին դիմել են երկրում ամուսնալուծությունների բարձր մակարդակի պատճառով:
Նշենք, որ Իրանում ամուսնությունների 22 տոկոսը ավարտվում է ամուսնալուծությամբ: